Տեխնոլոգիաների զարգացման այս ժամանակաշրջանում հազիվ թե դժվարություն լինի տարբեր տառատեսակներից օգտվելը, բացառություն չէ նաև հայերեն տառատեսակը:
Հատկապես սոցցանցերում շատերի, մասնավորապես թե՛ բանավոր, թե՛ գրավոր հայերենը անաղարտ պահելու ջատագովների կողմից քննադատության է արժանանում թեպետ հայերեն, սակայն լատինատառ գրված յուրաքանչյուր արտահայտություն կամ կետադրական նշան:
Չնայած մեր քաղաքացիների բազում հորդորներին՝ օգտագործել միմիայն հայերեն տառատեսակ, Երևանի քաղաքապետարանը նախապատվություն է տալիս օտարին, այս դեպքում` չակերտներին:
Ցավալի է, երբ պետական մարմինը թեկուզ ակամա քարոզում է օտարը, քանի որ հայերենում չակերտը սա է`«..», այլ ոչ թե սա “..”
Ստորև ներկայացնում ենք Երևանի քաղաքապետարանի սոցցանցի էջից մի քանի նկարներ: