Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դեմ երեկ քրեական գործ է հարուցվել։ Այս մասին, Գյումրիի ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանին վկայակոչելով, գրում է “Հայկական ժամանակ” թերթը եւ հավելում. “Գործը հարուցվել է փաստաբան Լ. Սահակյան դիմումի հիման վրա։
Վարդանիկը, սակայն, պատասխանատվության է կանչվելու ոչ թե իր դստեր նշանածի սպանության գործով դատավարոության ժամանակ հենց դատարանի շենքում իր 30 հոգանոց “սվիտայի” հետ ամբաստանյալի հորը՝ Անիի նախկին ոստիկանապետ Սամվել Հարությունյանին ծեծի ենթարկելու համար (նա ծեծի արդյունքում հայտնվել էր Գյումրիի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում), այլ դատական նիստի ժամանակ հնչեցրած վիրավորանքների առթիվ։
Մանրամասները՝ այսօրվա համարում