
«Հայաստանի նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ Անի Զախարյանն այսօր ԱԺ-ում մասնակցեց Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ խորհրդարանական լսումներին: Զախարյանը հույս հայտնեց, որ կա իրական պատրաստակամություն իսկապես համապարփակ քննարկում կազմակերպելու և, անկախ նրանից, արտախորհրդարանական քաղաքական ուժեր են, թե ոչ, հավասար հիմունքներով բոլոր առաջարկությունները տեղ գտնեն վերջնական փաթեթում:
Անի Զախարյանի ելույթն ավելի մանրամասն՝ ArmLur.am-ի տեսանյութում: