Ինձ դուր է գալիս «Ռեալին» ու «Բարսելոնային» դրդել մրցակցության. Պիկե

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կատալոնական «Բարսելոնայի» իսպանացի պաշտպան Ժերար Պիկեն հայտնի է նրանով, որ սուր հայտարարություններ է անում մրցակիցների նկատմամբ: Հատկապես դա վերաբերում է կատալոնական ակումբի սկուզբունքային մրցակցին՝ Մադրիդի «Ռեալին»:

«Ինձ ավելի իրական չեմ համարում, քան մյուսները: Հստակ պատկերացնում եմ, թե ինչպիսին պիտի լինեմ, եւ ինձ համապատասխան կերպ եմ պահում:

Ինձ դուր է գալիս «Ռեալին» ու «Բարսելոնային» դրդել մրցակցությանը, քանի որ դա բեմադրության մի մասն եմ համարում: Հենց այդ մրցակցության շնորհիվ ենք միշտ մնացել գրանդերի թվում: Դա սադրանք չէ հանուն սադրանքի»,- Պիկեի խոսքը մեջբերում է «AS»-ը:




Լրահոս