“Հունիսի 27-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան Երևան կատարած այցի շրջանակներում ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի հետ ստորագրել էր 20-կետանոց երկկողմ պայմանագիր։ Եվ ահա “Ժողովուրդ”-ի իշխանական աղբյուրներն այս կապակցությամբ բավական ուշագրավ մանրամասներ են պատմում։ Պարզվում է՝ ստորագրված պայմանագրի տեքստն անծանոթ է եղել հայկական կողմին, քանի որ դրա մշակման գործընթացին Հայաստանից որևէ մեկը չի մասնակցել։ Եվ ԱԽՔ Արթուր Բաղդասարյանը ստորագրել է այն թղթերի տակ, որոնք իր հետ բերել է Բորդյուժան։
Սրանում, թերևս, չկա որևէ արտառոց բան. ՀՀ իշխանությունները հլու հնազանդ կերպով համաձայնել են այն ամենին, ինչ առաջարկել է “մեծ եղբայր” Ռուսաստանը։ ԱԱԽ մամուլի խոսնակ Արթուր Միսակյանը հերքեց այս լուրերը՝ դրանք որակելով անհեթեթություն։ “Նման կարևորագույն պայմանագրերը ո՞նց կարող են միակողմանի մշակվել”,-ասաց նա, սակայն այդպես էլ չտեղեկացրեց, թե հայկական կողմից կոնկրետ ով է մասնակցել այդ պայմանագրի մշակմանը”,-գրում է թերթը։
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք “Ժողովուրդ”-ի այսօրվա համարում