
Թուրքիայում Բելգիայի դեսպանատունն ու գլխավոր հյուպատոսությունը փակվել են Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչություններից հետո:
Ինչպես հայտնում է CNN Turk հեռուստաալիքը, բոլոր բանակցությունները, վիզաների տրամադրումն ու այլ տեսակի գործարքները չեղյալ են համարվել այսօր և վաղը:
Հիշեցնենք, որ այսօր սերիական ահաբեկչություններ են տեղի ունեցել Բելգիայի մայրաքաղաքում, որի հետևանքով ավելի քան 30 մարդ է զոհվել, մոտ 200 մարդ վիրավոր է: