
ArmLur.am-ը ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության միջազգային հարաբերությունների և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկանում է, որ օրերս ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի հրամանով Շիրակի մարզային բաժնի հաշվապահ Ա․Խ․-ի նկատմամբ նշանակվել էր ծառայողական քննություն և կասեցվել էին վերջինիս լիազորությունները։
Ծառայողական քննության արդյունքում պարզվել են փաստեր, որոնց հիման վրա այսօր՝ մարտի 22-ին, նյութերը ուղարկվել են Հատուկ քննչական ծառայություն։