
Բրյուսելի մետրոյի կայարանում այսօր 5 պայթյուն է որոտացել: Maelbeek կայարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով ըստ նախնական տվյալների` երկու տասնյակից ավելի մարդ է զոհվել:
Երկրում ահաբեկչական սպառնալիքի բարձր մակարդակ է հայտարարվել: Հիշեցնենք, որ առաջին պայթյունը տեղի էր ունեցել Բրյուսելի օդանավակայանում, որի հետևանքով 17 մարդ էր զոհվել:
Ստորև ներկայացնում ենք պայթյունից հետո Բրյուսելում տիրող վիճակը` լուսանկարներով: