Երիտասարդ դերասան ԱՐՄԵՆ ԴԱԼԼԱՔՅԱՆԸ ռեժիսորական կրթություն է ստացել Ֆրանսիայում, որտեղ սովորել է ռեժիսորական քոլեջում, այնուհետեւ ավարտել է Մանկավարժական համալսարանի իրավագիտության բաժինը, ապա մագիստրոսի կրթություն ստացել Գիտությունների ազգային ակադեմիայի իրավաբանական բաժնում:
-Ինչպե՞ս հայտնվեցիք սերիալում:
-ԳԱԱ մագիստրատուրայում սովորելու ժամանակ ,Աննաե սերիալի ռեժիսորի օգնականը՝ Արմինեն, որը նույնպես այնտեղ էր սովորում, առաջարկեց մասնակցել քասթինգի` Նարեկի դերի համար: Գնացի, մասնակցեցի, հաջորդ օրը զանգեցին, ասացին՝ եկե՛ք, Նարեկ եք խաղում: Շատ պատահական ստացվեց այդ ամենը:
Ցանկությունս թատրոնում խաղալն էր, բայց ստացվեց սերիալ: Չնայած հետո ես իրականացրի երազանքս, այժմ ունեմ թատերական ստուդիա: Շրջիկ թատերախումբ է` անունը “Էլ-Մար”: Ավելի ճիշտ, ունեմ ուսումնական ընկերություն եւ կինոստուդիա: Մեր թատերախումբը պարտադիր ամեն ամիս խաղում է Երեւանում:
-Ովքե՞ր են դերասանները:
-Թատերախմբում խաղում են ոչ պրոֆեսիոնալ մարդիկ, որոնց մոտ կա համապատասխան խաղ:
–Դուք Ձեզ համարում եք այնքան պրոֆեսիոնալ, որ ինքներդ դասավանդո՞ւմ եք այնտեղ:
-Ոչ միայն ես եմ դասավանդում, այլեւ այլ մարդիկ:
-Իսկ ի՞նչ ներկայացումներ եք խաղացել, որտե՞ղ է Ձեր թատրոնը:
-Խաղացել ենք “Ռոմեո եւ Ջուլիետ”, “Գիքորը 21-րդ դարումե, հիմնականում երաժշտական կոմեդիաներ ենք ներկայացնում: Դե ես նշեցի, որ մենք շրջիկ թատերախումբ ենք, կես տարի մենք խաղում էինք Խուլերի մշակութային տան պալատում, հիմա արդեն տեղափոխվել ենք “Մետրո” թատրոն: Մեր ներկայացումներով շրջագայել ենք Հայաստանի քաղաքներով` Գորիս, Կապան, Քաջարան…
-Բոլոր դերասանները երիտասա՞րդ են:
-Ունեմ միայն մի ավագ դերասանուհի, մնացածը երիտասարդ են:
-Սերիալում նկարահանումներն ինչո՞ւ դադարեցրիք:
-Որովհետեւ երկրից դուրս եմ գալու, գնալու եմ փառատոնի: Կվերադառնամ, նորից կսկսեմ նկարվել:
-Ի՞նչ փառատոն է:
-Ուկրաինա եմ գնում միջազգային փառատոնի՝ երգ, պար, թատերագիտություն… Մոտավորապես 15-հոգանոց խումբ է, ներկայացնելու ենք Հայաստանը: Հետո էլ կգնամ հանգստանալու Իսպանիա, ապա կվերադառնամ հեռուստասերիալ:
-Երբ Ձեր քայլերը սերիալում նկարահանվելուց սկսեցիք, մտավախություն չկա՞ր, որ Ձեզ կընկալեն որպես սերիալի տղա:
-Դա եղավ առաջին սերիալից հետո, ինձ համար էլ շատ խորթ էր, երբ մարդիկ նայում էին ինձ ու ասում՝ ,վա՜յ, էս էն տղեն աե, ,կինոյի տղենե, բայց հիմա այդ արձագանքներն ինձ համար նորմալ են: Ինչ ճիշտն է, ճիշտը` ես ինձ չեմ ընկալում որպես սերիալի տղա:
-Արտաքինը նշանակություն ունի՞ լավ դեր ստանալու հարցում:
-Հայաստանում ունի: Օրինակ՝ եթե մարդ չունի արտաքին, բայց ունի համապատասխան կրթություն, ու հակառակը` եթե չունի կրթություն, բայց ունի լավ արտաքին, կընտրեն գեղեցիկին: Մի քիչ ցավալի է, բայց այսօրվա հանդիսատեսը նայում է գեղեցկությանը, ոչ թե խաղին:
-Կարծեմ՝ վերջերս նկարահանվեցիք նաեւ ֆիլմում:
-Գեղարվեստական ֆիլմ է՝ ,Ինչի համարե թրիլլեր-սարսափ, անցած տարի ենք նկարել այդ ֆիլմը, շուտով կբարձրանա էկրաններին:
-Ո՞վ է ֆիլմի ռեժիսորը:
-Ես եմ նկարել` ռեժիսորը, պրոդյուսերը, սցենարի հեղինակը նույնպես ես եմ:
-Դուք էլ գլխավոր հերո՞սն եք: Հետաքրքիր բան է ստացվում՝ ,сам себе режисерե:
-Իսկապես այդ վիճակն էր, բայց ասեմ, շատ դժվար էր լինել ե՛ւ ռեժիսոր, ե՛ւ խաղալ ֆիլմում: Դժվար է ամեն հարց ինքնուրույն կարգավորել, բայց, փառք Աստծո, ունեմ ընկերներ, որոնք աշխատում են իմ ընկերությունում, ու երբ ես բացակայում եմ, նրանք կարգավորում են խնդիրները:
-Ձեր ստուդիան գործում է Ձեր ֆինանսական միջոցների հաշվի՞ն, թե՞ ունեք հովանավորներ:
-Չէ՛, ամբողջն իմ ֆինանսական միջոցներով է, ոչ մի պետական միջամտություն:
-Իսկ Ձեր օգուտը ո՞րն է:
-Օգուտն այսօր մի քիչ բարդ բան է, ավելի լավ է ես անեմ բարի գործ, օգնեմ այն մարդկանց, որոնք չունեն հնարավորություն, բայց ուզում են խաղալ ինչ-որ տեղ: Իսկ օգուտ՝ որպես այդպիսին, գալիս է ուսումնական կենտրոնից, որտեղ ցանկացողները սովորում են թատերագիտություն, բեմական արվեստ:
–Գիտեմ, որ կողմնակի բիզնես էլ ունեք:
-Ունեմ, թեթեւ բիզնես է, բայց դրա մասին եկե՛ք չխոսենք:
-Ազատ ժամանակ ինչո՞վ եք զբաղվում:
-Շատ եմ սիրում զբոսնել մեր քաղաքում, սպորտով եմ զբաղվում, լողի եմ գնում, սիրում եմ ժամանակս անցկացնել իմ շունիկների հետ: Երկու շուն ունեմ:
-Ամուսնացա՞ծ եք:
-Ո՛չ, ապրում եմ մայրիկիս ու եղբորս հետ:
ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ
“Ժողովուրդ” օրաթերթի 579 համար