
ArmLur.am-ը Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության վարչությունից տեղեկանում է, որ Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 22-ին այցելել է «Բեյզ Մեթըլս» ընկերության Կաշենի լեռնահանքային համալիր եւ ծանոթացել այնտեղ իրականացվող աշխատանքներին:
Նախագահը մասնակցել է նաեւ գործարանի վերազինմանն ու արտադրության ծավալների ավելացմանը նվիրված խորհրդակցությանը:
Երկրի ղեկավարը կարեւորել է Կաշենի գործարանի տեղն ու դերը մեր տնտեսության մեջ՝ նշելով, որ պետությունն այսուհետ եւս մեծ ուշադրություն կդարձնի երկրում հանքարդյունաբերության զարգացմանը:
Նախագահին ուղեկցում էին վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: