42-ամյա Գոռ Ղ.-ն հուլիսի 16-ին ներկայացել է ոստիկանության Մեղրիի բաժին եւ կամավոր հանձնել “ԻԺ 27” տիպի 12 մմ տրամաչափի երկփողանի եւ “ՏՕԶ-8Մ” տիպի 5,6 մմ տրամաչափի հրացաններ: Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա ոստիկաններին ասել է, որ դրանք հայտնաբերել է հունիսի 15-ին, ժամը 19.00-ի սահմաններում, իր այգու տնակի տանիքից, որը պատկանել է հանգուցյալ հորը: Կատարվում է քննություն:
Այգու տնակի տանիքից երկու հրացան է գտել
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ