Հիվանդանոցից ոստիկանության մուշի բաժնում հուլիսի 17-ին՝ ժամը 00.45-ին, հաղորդում է ստացվել, որ ,որովայնի կտրած ծակածե և “ձախ դաստակի կտրած ծակած վնասվածք” ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 1985թ. ծնված Արփինե Չ.-ն և 1961 թ. ծնված Անիչկա Չ.-ն:
Մեկնած օպերատիվ խմբին Անիչկա Չ.-ն հաղորդում է տվել, որ հուլիսի 16-ին, ժամը 23.00-ի սահմաններում, տանը վիճաբանության ժամանակ, խոհանոցային դանակով իրեն և հարսին հարվածել ու վնասվածքները պատճառել է որդին` 1983 թ. ծնված Արթուր Չ.-ն:
Արփինե և Անիչկա Չ.-երին տրվել են դատաբժշկի ուղեգրեր: Հանցագործության գործիք դանակն առգրավված է: Արթուր Չ.-ն ձերբակալված է: Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն: