
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները «սև օրեր» են խոստանում են՝ ի պատասխան իրենց դեմ ագրեսիայի, փոխանցում է Reuters-ը:
Ինչպես հայտնում է Bild պարբերականը, Բրյուսելի ահաբեկչություններից մի քանի ժամ հետո ծայրահեղականները սոցցանցերում սպառնալիքներով հաղորդագրություններ են տարածել՝ ուղղված Գերմանիային:
Հաղորդագրության մեջ, մասնավորապես, սպառնում են ԱՄՆ գլխավորությամբ միջազգային կոալիցիային:
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան սերիական ահաբեկչություններ են տեղի ունեցել Բրյուսելի օդանավակայանում և մետրոյի կայարանում: Ավելի քան 30 մարդ է զոհվել, հարյուրավոր մարդիկ վիրավոր են: