Հայաստանի քաղաքացին վթարի է ենթարկվել Վրաստանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանի քաղաքացին վթարի է ենթարկվել Վրաստանում: ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ հուլիսի 18-ին, ժամը 10.54-ին տեղեկատվություն է ստացվել, որ Փոթիից Հայաստանի Հանրապետություն ուղեւորվելիս՝ Վրաստանի Հանրապետությունում՝ Ախալցխա բնակավայրի մոտակայքում, տեղի է ունեցել վթար:
Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում “Իվեկո” մակնիշի 817OF64 պետհամարանիշի բեռնատար ավտո¬մեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ կողաշրջվել: ՀՀ քաղաքացի, վարորդ՝ 1952թ. ծնված Գեւորգ Կիրակոսյանը տեղում ստացել է համապատասխան բուժօգնություն:




Լրահոս