
Այսօր ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին Հորդանանի մայրաքաղաք Ամանում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում, խոսելով Բրյուսելում տեղի ունեցած պայթյունների մասին, չի կարողանում զսպել արցունքները:
Ավելի վաղ ArmLur.am-ը հայտնել էր, որ Բրյուսելում 5 պայթյունների հետևանքով զոհվել է 28 մարդ, 80-ը ստացել են վնասվածքներ: Պայթյունները որակվել էին որպես ահաբեկչություն, որի հետևում կանգնած է Բրյուսելի ոստիկանության կողմից օրերս ձերբակալված Սալահ Աբդեսլամը, ով նաև նոյեմբերին Փարիզում կազմակերպված ահաբեկչության կազմակերպիչներից է: