Հրազենային վնասվածք է հասցրել հորեղբոր որդուն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ոստիկանության Դիլիջանի բաժնում հուլիսի 17-ին, ժամը 23.40-ին, հիվանդանոցից   հաղորդում է ստացվել, որ ձախ սրունքի մասում ստացած հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել 1981 թ. ծնված Արթուր Դ.-ն:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են,  պարզվել է, որ նույն օրը, ժամը 23.20-ի սահմաններում, Դիլիջանի Շամախյան թաղամասում` Մոլդովական շենքերի մոտակայքում, Արթուր Դ.-ին, դեռեւս չպարզված հրազենով, վնասվածքը պատճառել է նրա հորեղբոր որդին` 1981 թ. ծնված Ժիրայր Դ.-ն:
Ձեռնարկվում են միջոցառումներ Ժիրայր Դ.-ին հայտնաբերելու ուղղությամբ: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն:




Լրահոս