Երիտասարդը փորձել է անտառից փայտ գողանալ, բայց ընկել է ձորն ու մահացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հուլիսի 6-ին, ժամը 20.30-ին, ոստիկանության Թումանյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ “գանգի աջ քունքային շրջանի կոտրվածք” ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել 1989 թ. ծնված Գարիկ Հակոբյանը:
Մեկնած օպերատիվ խմբին Գարիկ Հակոբյանի ընկերը` 1985 թ. ծնված Վարուժան Մ.-ն, բացատրություն էր տվել, որ նշված օրը, ժամը 16.00-ի սահմաններում, Գարիկ Հակոբյանն իր տան տանիքում տեղադրված ալեհավաքը կարգավորելիս անզգուշաբար վայր է ընկել մոտ 2 մ բարձրությունից և ստացել վնասվածք: 
Հուլիսի 12-ին հիվանդանոցում Գարիկ Հակոբյանը մահացել է:
Գարիկ Հակոբյանի մահվան վերաբերյալ նյութերի նախապատրաստման ընթացքում, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հուլիսի 6-ին Գ. Հակոբյանը, Վարուժան Մ.-ն և 1971 թ. ծնված Արայիկ Մ.-ն գնացել են Գուգարքի տարածաշրջանի “Հայանտառ” ՊՈԱԿ Եղեգնուտի անտառտնտեսության “Վահագնի” անտառպետության թիվ 3 պահաբաժին, որտեղ Վարուժան Մ.-ն բենզասղոցով հատել և մանրացրել է կաղնի տեսակի ծառ, որից հետո մանրացված փայտանյութը թեք լանջով տեղափոխելու ժամանակ Գարիկ Հակոբյանը փայտանյութի հետ գլորվել է, գլխով հարվածել քարերին և ստացել վնասվածք: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է քննություն:




Լրահոս