Լևոն Մկրտչյանը բանավոր նկատողություն է արել կրթության պետական տեսչության պետին. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նախօրեին ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը բանավոր նկատողություն է արել կրթության պետական տեսչության պետ Արամ Կարապետյանին: Բանն այն է, որ նախարարին լուրեր են հասել, որ Կարապետյանը մի քանի ուսումնարանների տնօրեններից գումար է վերցրել՝ իր ավտոմեքենան նորոգելու համար: Երբ տեսչության պետի այս քայլի մասին տեղեկացել է Լեւոն Մկրտչյանը, նրան դուր չի եկել, ինչի համար նկատողություն է արել Արամ Կարապետյանին:

Ի դեպ, ըստ լուրերի՝ նախարարի նկատողությունից հետո տեսչության պետը գումարները հետ է վերադարձրել: Այս լուրերի իսկությունը ճշտելու վերաբերյալ «Ժողովուրդ»-ի հարցմանն ի պատասխան՝ ՀՀ կրթության եւ գիտության նախարարի մամլո խոսնակ Լուսինե Մարգարյանը բացասական պատասխան տվեց: «Ձեր տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը»,- ասաց Լուսինե Մարգարյանը»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս