Երեվանում տրանսպորտի ուղեվարձը հուլիսի 20-ից կթանկանա 50 դրամով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Մայրաքաղաքում շաբաթ օրվանից՝ հուլիսի 20-ից, ավտոբուսների և միկրոավտոբուսների սակագինը կդառնա 150 դրամ, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիխ Նավասարդյանը:
Տրոլեյբուսի ուղեվարձը կթանկանա 50 դրամով՝ հասնելով 100-ի, մետրոյինը՝ կմնա նույնը՝ 100 դրամ:
Քաղաքային իշխանությունները խոստանում են, որ գների բարձրացումը կապահովի ուղեւորափոխադրման որակի եւ պայմանների բարելավում: Միկրոավտոբուսները աստիճանաբար կփոխարինեն ավտոբուսներով:




Լրահոս