
Գերմանիայի ոստիկանությունը Ավստրիայի հետ սահմանին 3 կոսովացու է ձերբակալել, ովքեր ընթացել են բելգիական համարներով մեքենայով՝ Բրյուսելի ահաբեկչություններից հետո, փոխանցում է Reuters-ը:
Գերմանիայի ոստիկանության ներկայացուցիչը հայտարարել է, որ ստուգվում է Բրյուսելի ահաբեկչություններում նրանց ներգրավվածությունը:
«Հաղորդագրություն է ստացվել, որ նրանք կարող են հանցագործություններ պլանավորել պետության դեմ»,- ասել է ոստիկանության ներկայացուցիչը:
Հիշեցնենք, որ երեկ Բելգիայում սերիական ահաբեկչություններ են տեղի ունեցել, որի հետևանքով 34 մարդ է զոհվել, ավելի քան 200-ը վիրավոր է: