Խաբեությամբ հափշտակել են 674 կգ պանիր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հուլիսի 17-ին, ժամը 13.50-ին, ոստիկանության Գուգարքի բաժին է դիմել մի ընկերության տնօրեն և հաղորդում տվել, որ ս/թ հուլիսի 4-ին “Ֆորդ” մակնիշի ավտոմեքենայով իր արտադրամաս են եկել երկու կին և մեկ տղամարդ, կանանցից մեկը ներկայացել է որպես Հանքավանի մի հանգստյան տան փոխտնօրեն՝ Արմինե Ա., և հանգստյան տան համար, վճարումը ս/թ հուլիսի 10-ին փոխանցումով կատարելու պայմանով, խաբեությամբ հափշտակել են 674 կգ 1.066.000 դրամ ընդհանուր արժողությամբ պանիր, սակայն մինչ օրս Արմինե Ա.-ն պանրի գումարը չի փոխանցել:
Ձեռնարկված օպեր.հետախուզական միջոցառումների շնորհիվ 1982 թ. ծնված Արմինե Ա.-ն բերման է ենթարկվել բաժին և կատարվածի մասին տվել բացատրություն: Կատարվում է քննություն:




Լրահոս