Բելգիայի ոստիկանությունը հաստատել է Բրյուսելի օդանավակայանում տեղի ունեցած պայթյունների մեջ կասկածվող անձանց ինքնությունը, որոնց լուսանկարը նախօրեին տարածվել էր համացանցում, փոխանցում է RTBF-ն:
Նշվում է, որ Բրյուսելի օդանավակայանում սայլակներով տղամարդիկ Հալիդ և Բրահիմ Բաքրուաի եղբայրներն են:
Ոստիկանության տվյալների համաձայն՝ հենց նրանք են գործի դրել պայթուցիկ սարքերը:
Հաղորդագրության մեջ ասվում է նաև, որ եղբայրները նախկինում ևս հանցագործություններ են կազմակերպել և գտնվել են ոստիկանության թիրախում:
Հիշեցնենք, որ երեկ Բելգիայում սերիական ահաբեկչություններ են տեղի ունեցել, որի հետևանքով 34 մարդ է զոհվել, ավելի քան 200-ը վիրավոր է: