Անհայտ քաղաքացին ոստիկանության Մասիսի բաժին հուլիսի 17-ին, ժամը 10.50-ին ահազանգել է, որ Նոր Խարբերդ գյուղի 5-րդ փողոցի բնակիչ 1956 թ. ծնված Վիտալի Մ.-ն իր տան հողամասում կանեփ է աճեցնում եւ օգտագործում:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը Վիտալի Մ.-ի տնամերձ հողամասից զննությամբ հայտնաբերել է 1.3 կգ ընդհանուր կշռով կանեփ բույսի 15 թուփ: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: