Մարտի 23-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը հանդիպել է աշխատանքային այցով Ստեփանակերտ ժամանած Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին։
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել արտաքին քաղաքական օրակարգին վերաբերող մի շարք հարցերի շուրջ, անդրադարձ է կատարվել նաև ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի ներկայիս փուլին:
Երկուստեք կարևորվել է միջազգային ասպարեզում համակարգված աշխատանք տանելու անհրաժեշտությունը։ Այս համատեքստում քննարկվել են երկու գերատեսչությունների և նրանց համապատասխան ստորաբաժանումների միջև հաստատված համագործակցությունն ամրապնդելու և ընդարձակելու եղանակներն ու ուղիները։
ՀՀ արտաքին գործերի նախարարն այնուհետ հանդիպել է ԼՂՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի ղեկավար կազմի հետ։