Ֆիլմի մասին`
Աշխարհահռչակ վիրաբույժ Ռոբերտ Լեդգարդը բացել է մարդու արհեստական մաշկի ստեղծման գաղտնիքը: Նա վստահեցնում է իր գործընկերներին, որ փորձարկումներն առնետների վրա է անում, մինչդեռ գաղտնիքը նա պահում է քաղաքից դուրս գտնվող իր առանձնատանը: Այն Վերա անունով երիտասարդ մի կին է, ով էլ այդ փորձարկումների հիմնական նմուշն է հանդիսանում:
Բժշկի բացակայության ժամանակ նրան հետևում և նրա մասին հոգ է տանում տարեց աղախինը` Մարիլիան:
Մի անգամ` բժշկի բացակայության ժամանակ, տուն է այցելում Մարիլիի անառակ որդին` Սեկան` վագրի դիմակահանդեսի զգեստով: Նա խնդրում է մորը իրեն ոստիկաններից թաքցնել, սակայն, իմանալով առեղծվածային գերու մասին, շտապում է նրա մոտ…
Անվանումը` Մաշկը, որի մեջ ես ապրում եմ
Օրիգինալ անվանումը` La piel que habito
Թողարկման տարեթիվը` 2011
Ժանր` թրիլլեր
Ռեժիսոր` Պեդրո Ալմոդովար
Դերերում` Անտոնիո Բանդերաս, Ելենա Անայա, Մարիսա Պարեդես, Ժան Կորնետ, Ռոբերտո Ալամո, Էդուարդ Ֆերնանդես, Խոսե Լուիս Գոմես, Բլանկա Սուարես, Սյուզի Սանչես, Բարբարա Լեննի
Թրեյլեր`