«ԱՐԴՇԻՆԻՆՎԵՍՏԲԱՆԿ»-ՈՒՄ ՄԵՔԵՆԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈ՞ՒՄ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ի «Վարդենիս» մասնաճյուղում տիրող խայտառակ իրավիճակի մասին «Ժողովուրդ»-ի նախորդ հրապարակման հիման վրա ՀՀ ոստիկանության Վարդենիսի բաժնում նյութեր են նախապատրաստվում: Հիշեցնենք, որ մարդիկ իրենց ոսկեղենը գրավադրել են այս բանկում, սակայն տոկոսադրույքի համապատասխան վճարումները կատարելուց հետո չեն կարողանում հետ ստանալ այն. բանկից պատճառաբանում են, թե կտրոնների մի մասը կեղծ է: Թե ինչպես են բանկից կեղծ կտրոններ տրվել բնակիչներին, դեռ պարզ չէ: Երեկ «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ երբ տուժած քաղաքացի Անուշավան Բադալյանը, կեղծ կտրոնները ձեռքին, մտել է բանկի կառավարիչ Արտյոմ Մկրտչյանի մոտ՝ հաշիվ պահանջելու, կառավարիչը վերցրել է կեղծ կտրոնն ու հետ չի վերադարձնում: Իսկ մեկ այլ քաղաքացուց վերցրել ու տեղում պատռել է կտրոնը՝ ասելով, թե այն կեղծ է ու ոչ մի արժեք չունի: Մինչդեռ դա քաղաքացու վճարած գումարի հիման վրա տրված միակ «փաստաթուղթն» էր: Մեր տեղեկություններով՝ «Արդշինինվեստբանկ»-ից տուժածների թիվը 100-ից անցնում է:
Հիշեցնենք, որ «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ի «Վարդենիս» մասնաճյուղի նախկին կառավարիչ Արման Բաղդասարյանը, տարիներ առաջ նախնական համաձայնության գալով մասնագետ Հ. Համբարձումյանի, անհատ ձեռնարկատեր Խ. Շաբոյանի եւ «Վասարաթ» ՍՊԸ-ի տնօրենի հետ, ձեւակերպել էր կեղծ վարկեր: Այժմ Ա. Բաղդասարյանը դատապարտված է: Դատարանը նրա համար պատիժ է սահմանել ազատազրկում 9 տարի ժամկետով:




Լրահոս