ՀՀ ԿԸՀ-ն նախորդ տարի հսկայական գումարներ է ծախսել համապետական ընտրությունների համար անհետացող թանաք ձեռք բերելու համար: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ 48 մլն 676 հազար դրամ է ծախսվել ՀՀ ԱԺ ընտրությունների անցկացման համար անհրաժեշտ կնիքների ու դրոշմակնիքների պատրաստման աշխատանքների, 13.9 մլն դրամ էլ՝ դրանց, ինչպես նաեւ անհետացող թանաքի ձեռքբերման համար: Եվս 14.8 մլն դրամ էլ ԿԸՀ-ն ծախսել է ՀՀ նախագահական ընտրությունների համար անհետացող թանաք ձեռք բերելու նպատակով: Ու չնայած ծախսված գումարին՝ ամեն անգամ արդյունքը նույնն էր. ե՛ւ ԱԺ, ե՛ւ նախագահական ընտրություններում այդ թանաքն անհետացավ շատ ավելի վաղ, քան պետք էր: Արդյունքում՝ սա հիմք տվեց ընդդիմությանը՝ պնդելու, որ իրականում այդպես իշխանություններն ընտրակեղծարարներին կրկնակի քվեարկության հնարավորություն տվեցին:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ