ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի գտնվելու վայրը տեւական ժամանակ է` շարունակում է անհայտ մնալ: Համենայնդեպս, երեկ, երբ «Ժողովուրդ»-ի թղթակիցն այցելել է Բաբայանի բնակարան, որդին` Անդրանիկ Բաբայանը, ասել է, թե չգիտի` որտեղ է հայրը, եւ որ նրա հետ այս ընթացքում չեն էլ խոսել: «Ոչինչ չգիտեմ եւ ոչինչ ասել չեմ կարող»,-խուսափողական պատասխան է տվել տղան: Հիշեցնենք, որ Բաբայանը ժամանակին բիզնես սկսելու համար գրավադրել էր ոչ միայն իրեն ու զոքանչին պատկանող տները, այլեւ ընկերների, այդ թվում` Երեւանի նախկին քաղաքապետ, ԱԺ նախկին փոխնախագահ Ալբերտ Բազեյանի, ՍԴ անդամ Կիմ Բալայանի տները: Սակայն կարճ ժամանակում բիզնեսը ձախողվեց, իսկ Բաբայանը Հայաստանից անհետացավ:




Լրահոս