
Ոստիկանության համակարգում հերթական կադրային փոփոխությունն է տեղի ունեցել: ArmLur.am-ը ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկացավ, որ այսօր Մեղրիի բաժնի պետ է նշանակվել Վարդան Ծատրյանը, ով նախկինում զբաղեցնում էր Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետի տեղակալի պաշտոնը։