ՆՈՐ ՏԱՐԱԾՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Հարություն Ղարագյոզյանը (Կարամելի Հարութ) Սոչի քաղաքում վերջերս նոր տարածք է գնել: Թեեւ Ղարագյոզյանը վաղուց է, ինչ այնտեղ մեծ բնակարան ունի, այժմ էլ նոր հողատարածք է ձեռք բերել՝ առանձնատուն կառուցելու նպատակով: Նշվում է նաեւ, որ Ղարագյոզյանի բոլոր բիզնեսներն այնտեղ են, դրա համար էլ պատգամավորը գրեթե ամեն շաբաթ  Սոչիում է՝ «իր գործերով»: Զրուցեցինք Հարություն Ղարագյոզյանի հետ՝ պարզելու՝ արդյոք ճիշտ են մեր տեղեկությունները, ու երբվանից են սկսվելու իր առանձնատան կառուցման աշխատանքները: Հ. Ղարագյոզյանը մեր հարցը լսելուց հետո մի պահ լռեց, ապա  ասաց. «Իհարկե ո՛չ, տարածք չեմ գնել, փաստորեն ասում են, որ մի հատ էլ տուն ունեմ հա՞ այնտեղ: Կլինի՞, որ ով դրա մասին ասել է, տեղը ցույց տա»:




Լրահոս