Ի՞ՆՉ ՊԻՏԻ ԼԻՆԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարության առաջիկա նիստում ընդգրկված է նաեւ կառավարության` 2013թ. գործունեության միջոցառումների ծրագիրն ու գերակա խնդիրները հաստատելու մասին հարցը: Ասել է թե՝ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարությունը, որ վերջին հինգ տարիների ընթացքում ՀՀ տնտեսության մեջ գրանցել է լուրջ ձախողումներ, հիմա որոշել է, այնուամենայնիվ, լուծել երկրի առաջ ծառացած խնդիրները: Թե որոնք են այդ խնդիրները, եւ ինչպես է գործադիրը դրանք լուծելու, երեկվա դրությամբ կառավարության կայքում տեղադրված չէր: Ասել է թե՝ կառավարության որոշման նախագծին կից հավելվածներն անհասանելի էին: Ուստի «Ժողովուրդ»-ին չհաջողվեց պարզել, թե արդյոք որպես ՀՀ կառավարության գործունեության գերակա խնդիր՝ դրված է ձախողված վարչապետ Տիգրան Սարգսյանի ու նրա  ձախողված թիմի հրաժարականի հարցը:




Լրահոս