«Բնական աղետից տուժածների հիմնադրամ» նախաձեռնության հեղինակ, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ալեքսան Պետրոսյանից «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ հիմնադրամի հավաքած գումարն այս պահին կազմում է 231 միլիոն դրամ: Հիշեցնենք, որ Արմավիրի մարզում մայիսի 12-ին տեղացած կարկուտի պատճառած վնասի չափը կազմել էր ավելի քան 25 միլիարդ դրամ: Եվ տուժած գյուղացիներին օգնելու նպատակով բացվել էր նշված հիմնադրամը:
ԿՈՉ Է ԱՆՈՒՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ