«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ շաբաթ օրը՝ հուլիսի 13-ին, ծեծված վիճակում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է դիմել 81-ամյա թոշակառու մի կին: Մեր տեղեկություններով՝ կնոջ անունը Ժենյա է, որն ազդրերի հատվածում վնասվածքներ է ունեցել: Պարզվում է, որ նույն օրը՝ ժամը 16:00-17:00-ի սահմաններում, թոշակառու կնոջը դաժանաբար ծեծել է հարազատ որդին՝ Գագիկ Սիմոնյանը: Տեղեկացանք, որ Գագիկը նաեւ մուրճով ու ոտքերով հարվածներ է հասցրել մորը: Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից հաստատեցին մեր տեղեկությունը՝ հավելելով, որ կատարվում է քննություն:
ՄՈՐԸ ԾԵԾԵԼ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ