Գրիգորի Մարգարյանը ժառանգություն է նվեր ստացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի պատգամավոր Գրիգորի Մարգարյանը` Բելաջիոյի Գրիշը,  Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել 2015 թվականի գույքի և ունեցվածքի մասին հայտարարագիրը:

Ուսումնասիրելով հայտարարագիրը` պարզ է դառնում, որ մեկ տարվա ընթացքում պատգամավորը վաստակել է 42 մլն 954 հազար դրամ և բնամթերքով 850 հազար դրամ, որը գոյացել է ժառանգության կարգով ստացված գույքից: 42 մլն դրամից ավելի գումար նա վաստակել է աշխատավարձի` 6 մլն 954 հազար դրամ, գույքը օտարելուց ստացված եկամուտներից ` 1 մլն և 35 մլն դրամ:

Պատգամավորի դրամական միջոցները 2015 թվականի սկզբի համեմատ վերջում մի փոքր նվազել են: Այսպես, հարկային  տարվա սկզբում Մարգարյանն ունեցել է 2 մլրդ 172 մլն 500 հազար դրամ, որը տարվա վերջում նվազելով դարձել է 2 մլրդ 110 մլն դրամ, իսկ դոլարային միջոցներն անփոփոխ են մնացել` 815 հազար դոլար:

Հետաքրքիր է, որ Գրիգորի Մարգարյանը տարվա ընթացքում բազմաթիվ գործարքներ է արել: Տեղեկանում ենք, որ նա 2015 թվականի ընթացքում  33 մլն դրամով ձեռք է բերել PORSCHE CAYENNE 3.6 մակնիշի ավտոմեքենա: Բացի դա, նա տարվա ընթացքում 38 մլն դրամով ձեռք է բերել LEXUS GX 460 մակնիշի ավտոմեքենա, այնուհետև այդ նույն մակնիշի մեքենան վաճառել 35 մլն դրամով:  Պատգամավորը նաև 20 մլն դրամով շինություն է գնել:




Լրահոս