Երկրների մեծ մասում առաջին հնագույն մասնագիտությունը գաղտնի է պահվում: Մինչդեռ, մի քանի երկրների օրենսդրությունը թույլ է տալիս դրանով բացահայտ զբաղվել: Իհարկե, որոշակի պայմաններով: Նշված երկրների անսովոր օրենքներին՝ կապված իրավական դաշտում հայտնված մարմնավաճառության հետ, կարող եք ծանոթանալ Anews-ի թարմ անդրադարձից:
Ֆրանսիա՝
1. Համեստ հագուստ
Թեև Ֆրանսիայում մարմնավաճառությունն օրինական է, այդուհանդերձ, դրանով կարելի է միայն ինքնուրույն զբաղվել՝ առանց կավատների օժանդակության (հասարակաց տների գոյությունն արգելված է դեռևս 1946 թվականից): Իսկ նախորդ տարի Կառավարությունը սահմանեց՝ մարմնավաճառությամբ կարելի է զբաղվել միայն այն դեպքում, եթե առավելագույնս աննկատ լինեն: Մասնավորապես, գիշերային թիթեռնիկներին արգելվեց կարճ շրջազգեստներ, բարձրակրունկներ կրել:
2. Բնակության թույտվություն և կենսաթոշակներից օգտվելու հնարավորություն
Ինչևէ, Ֆրանսիայի օրենսգրքում դրական կետեր ևս կան: Այսպես, եթե մարմնավաճառը որոշի հրաժարվել իր աշխատանքից և վերջնականապես թողնել սեքս-արդյունաբերությունը, նրան կտրամադերվի կեցության համապատասխան թուղթ:
Նիդեռլանդներ՝
3.Սեքսը հաշմանդամություն ունեցող մարդկանց համար
Այս երկրում արդեն երկար տարիներ գոյություն ունի հաշմանդամների համար նախատեսված սեռական կապը: Յուրաքանչյուր ամիս պետք է վճարեն մոտ 40 դոլար սահմանափակ ֆիզիկական հնարավորություններ ունեցող մարդկանց: Այս օրենքը սահմանվել է դեռևս 1992 թվականին:
Գերմանիա՝
4.Պահպանակներ և աշխատանքային վայրեր
Այստեղ, ինչպես և հարևան Ֆրանսիայում, կավատությունը խստիվ արգելվում է: Սակայն մարմնավաճառները կարող են ինչպես ինքնուրույն, այնպես էլ հանրային վայրերում զբաղվել իրենց գործով: Սակայն բնակվել աշխատանքի վայրում և հասարակաց տներում գերմանական օրենքներն արգելում են: Եվ մի ոչ պակաս կարևոր դրվագ ևս՝ գիշերային թիթեռնիկների հաճախորդները պարտադիր կերպով պետք է պահպանակներ օգտագործեն:
5. Կայանատեղի մարմնավաճառների համար
2011-ին Բոնն քաղաքում կայանատեղիներ հայտնվեցին, որոնք նախատեսված են մարմնավաճառների համար: Դրանք նման են վարորդների կողմից ավտոմեքենաների կայանման համար վճարներն անելու սարքերին: Այս սարքը նախատեսված է քաղաքի փողոցներում կանգնող աղջիկների համար: Յուրաքանչյուր մարմնավաճառ, որը «որսի» է դուրս գալիս 20:15-06:00-ը, պետք է անցաթուղթ ձեռք բերի՝ 6 եվրո արժողությամբ. սա էլ կախված է այն բանից՝ հաճախորդ կգտնի, թե ոչ:
Բելգիա
6. Դիրքավորվելն արգելվում է
Այս երկրում մարմնավաճառները միայն իրենց տներում կամ վարձակալած բնակարաններում կարող են գործով զբաղվել: Սրա հետ մեկտեղ՝ աղջիկներին չի արգելվում իրենց ծառայություններն առաջարկել փողոցներում: Ճիշտ է՝ կա մի բայց: Կանանց արգելվում է կանչող հագուստ կրել կամ սեքսուալ դիրք ընդունել՝ շեղելով անցորդներին: Խախտողները պատժվում են տուգանքով մինչև 120 եվրո:
Իտալիա
7. Լուսարձակ շապիկներ
Ի տարբերություն իրենց բելգիացի գործընկերների՝ Իտալիայի իշխանությունները դեմ են, որ սեքս-արդյունաբերության աշխատակիցները երևացող զգեստներ կրեն: Օրենքը խախտողները տուգանվում են 500 եվրոյով:
Ֆինլանդիա
8. Սեքսը բնակության վայրի փոխարեն
Ֆինլանդիայում կանայք իրավունք ունեն օրինական ճանապարհով բնակարան ձեռք բերել սեքսուալ ծառայությունների դիմաց: Սրա հետ մեկտեղ, կինը պարտավորված չէ մարմնավաճառ դառնալ: «Սեքսը բնակարանի փոխարեն» իրավունքից կարող է օգտվել ցանկացած կին: Կարևորն այն է, որ և՛ տանտերը, և՛ գնորդը չափահաս լինեն:
Եվրամիության երկրներ
9. ԵՄ երկրներում հասարակաց տների սեփականատերերը պարտադիր կերպով պետք է տիրապետեն իրենց աշխատակցուհիների լեզուներին: Այս որոշումը 2015-ի աշնանն է ընդունվել Եվրոպական դատարանի կողմից այն բանից հետո, երբ Ամստերդամի հասարակաց տներից մեկի սեփականատերը բողոք էր ներկայացրել ընդդեմ իրավապահների այն բանի համար, որ իրեն արգելում են երկարաձգել պայմանագիրը: Եվ սա միայն այն պատճառով, որ ինքը չէր տիրապետում իր աշխատակցուհիների լեզուներին: Նրանք Բուլղարիայից և Հունգարիայից էին:
Տղամարդուն դատարանում լսել, սակայն չեն ընդառաջել, ընդհակառակը՝ նոր օրենք են ներմուծել: Դատարանի կարծիքով՝ այդ որոշումը կօգնի կանխել աշխատակցուհիների նկատմամբ կատարվող ապօրինությունները, որոնց ուժով կաշխատեցնեն: