
Բրյուսելի օդանավակայանում այսօր տեղի ունեցած օպերացիայի ընթացքում հայտնաբերվել է ահաբեկչության ևս մեկ զոհի դին: Այս մասին հայտնում է Belga տեղեկատվական գործակալությունը:
Այսպիսով, զոհերի թիվը հասել է 35-ի: Ավելի քան 200 մարդ վիրավոր է:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Բելգիայի ոստիկանությունը ձերբակալել է օդանավակայանից փախուստի դիմած ահաբեկչին: