Ուլտրաաջային ակտիվիստները հարձակում են գործել Մադրիդի ամենամեծ մզկիթի վրա, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Հարձակման պատասխանատվությունը ստնանձնել է Hogar Social Madrid ուլտրաաջային խմբավորումը:
Հարձակվողները «Այսօր Բրյուսելը, վաղը Մադրի՞դը» գրությամբ պաստառներ են ունեցել:
Խմբավորման ներկայացուցիչները սոցցանցերում այրվող մզկիթի լուսանկարներն են հրապարակել: Նրանք սոցցանցում ավելացրել են #ԲարիԳալուստԱհաբեկիչներ հեշթեգը:
Մադրիդի քաղաքապետարանն արձագանքել է ակցիային՝ նշելով, որ ահաբեկչության դեմ միասնական պայքար է մղվում: