Սիրիական բանակն «Իսլամական պետություն»-ից ազատագրել է Պալմիրան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սիրիական կառավարական բանակը վերականգնել է վերահսկողությունը Պալմիրա պատմական քաղաքում, որտեղ մարտեր էին ընթանում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ, փոխանցում է Ntv-ն:

Պալմիրա պատմահնագիտական համալիրը գտնվում է Թադմոր քաղաքի հարավ-արևմուտքում:

Sputnik գործակալությունը հայտնում է, որ սիրիական բանակն ազատագրել է քաղաքն առանց ավիահարվածներ կիրառելու:

Պալմիրան ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում է: Այն գտնվում էր ահաբեկիչների վերահսկողության տակ 2015թ. մայիսից:




Լրահոս