
Այսօր ավարտվեց ապրիլի 17-ին տեղի ունենալիք ՏԻՄ ընտրություններում թեկնածուների գրանցման ժամկետը:
ԿԸՀ կայքից տեղեկանում ենք, որ Հրազդանի քաղաքապետի պաշտոնի համար առաջադրված 5 թեկնածուներից 2-ը հետ են վերցրել փաստաթղթերը: Իրենց փաստաթղթերը ԸԸՀ-ից հետ են վերցրել անկուսակցական Վաղարշակ Պողոսյանն ու ՀՀԿ-ական Ռաֆայել Գրիգորյանը:
Այսպիսով, Հրազդանում մրցակցությունն ընթանալու է ՀՀԿ-ական գործող քաղաքապետ Արամ Դանիելյանի, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Սասուն Միքայելյանի և «Հայկական վերածնունդ»-ից Արթուր Միսակյանի միջև: