Փրկարարներն օգնել են Խաղաղ Դոնի փողոցի 80-ամյա բնակչին: ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե հուլիսի 21-ին, ժամը 16.54-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Խաղաղ Դոնի փողոցի թիվ 23 շենքի 11-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան եւ հեռախոսի զանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները ոստիկանության եւ շտապօգնության աշխատակիցների ներկայությամբ բացել են բնակարանի դուռը. ննջասենյակում՝ հատակին, անօգնական վիճակում, հայտնաբերել են 1933 թ. ծնված Ի. Ավետիսյանին, ում շտապօգնության աշխատակիցները տեղափոխել են ,Էրեբունիե բժշկական կենտրոն: Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը բավարար է: