«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. 2012 թվականի դեկտեմբերից «Ժողովուրդ» օրաթերթի եւ «X գրուպ»-ի սեփականատեր Խաչիկ Խաչատրյանի միջեւ սկսված դատավարությունը նոր փուլ է թևակոխում: Երեկ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը որոշեց բեկանել Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կայացրած որոշումը եւ նույն դատարանում նոր քննություն իրականացնել: Ասել է, թե գործարարի` օրաթերթից 2 միլիոն դրամ բռնագանձելու ցանկությունը չիրականացավ:
Հիշեցնենք, որ պատմությունը սկսվել էր 2012-ի դեկտեմբերի 11-ին «Ժողովուրդ»-ում լույս տեսած մի հրապարակումից, ըստ որի՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական տեսչությունը տուգանել է գործարար Խաչիկ Խաչատրյանին: Պատճառն այն էր, որ Խաչատրյանին պատկանող ԵԹՖ-ն ժամկետանց հավկիթներ էր իրացրել հայկական շուկայում: Այս հրապարակումից հետո «Ժողովուրդ»-ը նոր տեղեկություն էր ստացել այն մասին, որ Խաչիկ Խաչատրյանը հարկային ծառայության հետ խնդիրներ ունի, ինչը ճշտելու նպատակով «Ժողովուրդ» օրաթերթի լրագրող Սոնա Գրիգորյանը զանգահարել էր գործարար Խաչատրյանին, ով հանդգնել էր վիրավորել եւ անվայել խոսքեր ասել լրագրողին, ինչն էլ դատական գործընթացների պատճառ հանդիսացավ»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում