«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով` ԱԺ առաջիկա քառօրյայի առաջին օրվա ընդմիջմանը Վարդան Օսկանյանը պատրաստվում է ասուլիս տալ: «Եթե 334-ը կտրամադրեն՝ այնտեղ, եթե ոչ՝ միջանցքում, ի՞նչ է եղել որ»,- ասաց նա: Ասուլիսին Վարդան Մինասիչն արդեն իսկ կհայտարարի, թե ինչպես է անվանել իր կուսակցությունը:
Ըստ մեր աղբյուրների` անունը դեռ չեն որոշել, ցանկանում են, որ այն անպայման մեկ բառանոց լինի, որպեսզի բարեհնչունությունը պահպանվի, հայտարարելու են նաեւ թիմի բուն կորիզը` անունները: Մեկ ամիս հետո «նորածինն» անցկացնելու է համագումար, որից հետո կլուծի գրանցման հարցը:
Ի դեպ, Վարդան Օսկանյանը նախապատրաստվում է բաց գործունեության եւ, ինչպես ինքն է հավատացնում, հրապարակային որեւէ հարցից չի խուսափելու: Կլինե՞ն այդպիսին նաեւ նրա թիմի անդամները, կերեւա առաջիկայում»:
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում