«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Մարտի 17-ին Արցախի պաշտպանության բանակի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում սպանվել էր 19-ամյա զինծառայող Հովհաննես Հարությունյանը: Ավելի ուշ պարզվել էր, որ սերժանտ Հարությունյանին կրակել էր նրա ծառայակից ընկերը, որը մարտական դիրքում որպես դիտորդ ծառայություն էր իրականացրել:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա սպանվածի ծառայակից ընկերոջը մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով (սպանություն, որը կատարվել է խուլիգանական դրդումներով): Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:
Եվ այսպես, «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ծառայակից ընկերը իրավապահներին հայտնել է, թե իրենք որեւէ թշնամանք չեն ունեցել: Ընդամենը կատակ են արել զենքով, ինչն էլ դարձել է ճակատագրական»:
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում