«Հայկական Ժամանակ» օրաթերթը գրում է. «Իշխանական աղբյուրներից մեզ հայտնի դարձավ, որ «Սեքյուրիթի դրիմ» ընկերությունը, որ ՀՀ ավտոմայրուղիներն ու ճանապարհները ծածկել է տեսանկարահանող սարքերով պատրաստ է ստանձնել ընտրատեղամասերում տեսախցիկներ տեղադրելու գործը։
ԸՕ-ի քննարկումների ժամանակ ընդդիմության պահանջներից մեկն Էլ ընտրատեղամասերում տեսախցիկների տեղադրումն Է, որպեսզի ընտրության պրոցեսը մի քանի տեսախցիկով 24 ժամ ուղիղ հեռարձակվի և պահպանվի, հնարավորության տալով միջադեպերի տեսագրությունները հետագայում օգտագործել որպես ապացույց։ Ըստ մեր տեղեկությունների, մասնավոր զրույցում «Սեքյուրիթի դրիմի» ներկայացուցիչը ասել Է, որ եթե նման որոշում կայացվի, իրենք կարող են կազմակերպել տեսախցիկների մոնտաժման և անխափան աշխատանքը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։