ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ գիշերվա տևական բքի հետևանքով մարտի 24-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը (Մարտունու կողմից):
Բքի պատճառով փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը:
Հանրապետության ամբողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մաքրման և մշակման աշխատանքներ:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն