
Բրյուսելի ահաբեկչությունների կազմակերպիչների թիրախում պետք է հայտնվեին ատոմակայանները, գրում է La Derniere Heure-ը:
Պարբերականը հայտնում է, որ Փարիզի ահաբեկչությունների գլխավոր կազմակերպիչ Սալահ Աբդեսլամի ձերբակալությունը ստիպել է արագացնել գործողություններն ու փոխել նախնական ծրագրերը:
La Derniere Heure-ը գրում է նաև, որ Հալիդ և Բրահիմ Բաքրուաիները, ովքեր ահաբեկչություններ էին իրականացրել Բրյուսելի օդանավակայանում և մետրոյում, տեսախցիկ են տեղադրել ատոմային ծրագրի հարցով հետաքննության և զարգացման ղեկավարի տան դիմաց և հետևել են նրան:
Ավելի վաղ Բելգիայի դատախազը հայտարարել էր, որ հետախուզման ընթացքում Սքարբեք համայնքում 15 կգ պայթուցիկ է հայտնաբերվել: