Բնապահպանական պետական տեսչությունը խախտումներ է բացահայտել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Բնապահպանական պետական տեսչության՝ հուլիսի 15-ից 21-ը ժամանակահատվածում իրականացրած ստուգումների,  շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, Բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության, բնապահպանական եւ բնօգտագործման վճարների  եռամսյակային հաշվետվությունների ընդունման գործընթացում  հայտնաբերված  խախտումների արդյունքում կայացվել է 1.07 մլն դրամ ընդհանուր գումարով վարչական տուգանքի 13 որոշում եւ հաշվարկվել է 2.19 մլն դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Մասնավորապես` 
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
Լոռու տարածքային բաժնի  վարույթին հանձնված ապօրինի ծառահատման  դեպքի քննության արդյունքում կայացվել է 70 հազար դրամ գումարի վարչական տուգանքի  որոշում եւ հաշվարկվել է 190.5 հազար դրամ գումարի  շրջակա միջավայրին հասցված վնաս:
Հողերի պահպանության ոլորտ
Կենսառեսուրսների, հողերի, թափոնների, վտանգավոր նյութերի վերահսկողության բաժնի կողմից  մեկ տնտեսվարողի մոտ իրականցված  ստուգման արդյունքում հայտնաբերված խախտման համար  կայացվել է 150 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում եւ հաշվարկվել է 1.65 մլն դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Մթնոլորտային օդի պահպանության ոլորտ
Լոռու տարածքային  բաժնի կողմից մեկ կազմակերպությունում իրականացված ստուգման  ընթացքում  հայտնաբերված  խախտման համար  կայացվել է  100 հազար դրամ   գումարի վարչական տուգանքի  որոշում եւ հաշվարկվել է 83.8 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Հանքանյութի ապօրինի տեղափոխում
Արագածոտնի  տարածքային բաժնի աշխատակիցների կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված  խախտման համար  մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50 հազար դրամ գումարի վարչական տուգանքի  որոշում:
Գեղարքունիքի  տարածքային բաժնի աշխատակիցների կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված  խախտման համար  մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50 հազար դրամ գումարի վարչական տուգանքի  որոշում:
Բնապահպանական եւ բնօգտագործման վճարի եռամսյակային հաշվետվություն սահմանված ժամկետում չներկայացնելու համար
Շիրակի տարածքային բաժնի մեկ տնտեսվարողի նկատմամբ  կայացվել է 50 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում:
Երեւանի տարածքային բաժնի մեկ տնտեսվարողի նկատմամբ  կայացվել է 50 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում:
Փայտանյութի ապօրինի տեղափոխում
Արարատի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի արդյունքում հայտնաբերված խախտման համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում եւ հաշվարկվել է 60 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի արդյունքում հայտնաբերված խախտման համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում եւ հաշվարկվել է 30 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Անտառների վերահսկողության բաժնի աշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի արդյունքում հայտնաբերված խախտումների համար երեք ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 300 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 3 որոշում եւ հաշվարկվել է 180 հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Ապօրինի որս
Բնապահպանական պետական տեսչության Գեղարքունիքի տարածքային եւ ՀՀ ոստիկանության Մարտունու բաժինների  աշխատակիցների համատեղ իրականացրած շրջայցերի արդյունքում հայտնաբերված խեցգետնի ապօրինի որսի համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է  50 հազար դրամ գումարի վարչական տուգանքի  որոշում: Առգրավված 13 կգ խեցգետինը սահմանված կարգով կենդանի վիճակում բաց է թողնվել Սեւանա լիճ:
Վայոց ձորի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի արդյունքում առգրավվել է 7 հատ ,բեղլուե տեսակի ձուկ: Բնախախտի  նկատմամբ իրականացվում է վարչական վարույթ:
Ընդհանուր առմամբ Բնապահպանական պետական տեսչության կողմից կիրառված պատժամիջոցներից նշված ժամանակահատվածում ՀՀ պետբյուջե մուտք է եղել 1.31 մլն դրամ գումար:




Լրահոս