Կառավարության այսօրվա նիստում հավանության արժանացավ «Գույք հետ վերցնելու և ամրացնելու մասին» որոշման նախագիծը: Հարցը կառավարությանը ներկայացրեց աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:
Արոշման նախագծից տեղեկանում ենք, որ կառավարության աշխատակազմի հաշվեկշռում հաշվառված 6 ծառայողական մարդատար և 3 բեռնատար և այլ նպատակներով օգտագործվող ավտոմեքենաները շուրջ 5 տարի չեն շահագործվում անսարքությունների պատճառով, իսկ դրանց վերանորոգումների համար ֆինանսական միջոցների տրամադրումը նպատակահարմար չէ ավտոմեքենաները 12-ից 25 տարվա արտադրության լինելու պատճառով:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ սույն որոշման նախագծով առաջարկվում է կառավարության աշխատակազմ պետական կառավարչական հիմնարկին ամրացված 9 միավոր տրանսպորտային միջոցները հետ վերցնել եւ ամրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին՝ հետագայում օտարելու նպատակով:
«Մեքնանների կազմերը պետք է վերանայվի, ձեր հանձնարականը կտրվի նաեւ այլ մարմիններին, որպեսզի կատարենք օպտիմալացում, առաջին քայլը չօգտագործված մեքենաների օտարումն է, որից հետո գնալու է մեքենաների կրճատման փուլը»,- նիստում Դավիթ Հարությունյանը: