
Կառավարության այսօրվա նիստի ժամանակ որոշում կայացվեց Համլետ Հակոբյանին ազատել Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից:
Նախագիծը ներկայացրեց Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը: Վերջինս տեղեկացրեց, որ ազատումը պայմանավորված է նախարարությունների կառուցվածքային փոփոխություններով:
Հավելենք, որ ՀՀԿ-ՀՅԴ քաղաքական համագործակցությունից հետո այս նախարարությունները տարանջատվել են: