Աշոտյանից բացի Հրազդան է գործուղվել նաև Չակ Նորիսը. պարզաբանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը տեղեկություն է գրել այն մասին, որ Հրազդանի քաղաքապետի գալիք ընտրություններին ՀՀԿ-ն Նիկոլ Փաշինյանին ջախջախելու համար Հրազդանի պատասխանատու է նշանակել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին:

Այս լուրը ճշտելու համար ArmLur.am-ը զրուցեց պարոն Աշոտյանի հետ. «Սա ճշմարտության կեսն է (ծիծաղելով)՝ այդ նպատակով Հրազդան են գործուղվել նաև Ջեյմս Բոնդը, Չակ Նորիսը և Սպայդերմենը: Իսկ իրականում ես հետևում եմ բոլոր ՏԻՄ ընտրություններին, այդ թվում՝ Հրազդանին: Առայժմ խառնվելու կարիք չկա, քանի որ Արամ Դանիելյանի նախընտրական շտաբը հաջողությամբ և գրագետ չեզոքացնում է Նիկոլ Փաշինյանի, ողջ ՔՊ-ի և իրենց անթաքույց սատարող հայտնի լրատվամիջոցների քարոզչական ուժը»:




Լրահոս